ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Եվրոպայի կառավարության գործողությունները` կապված ԵՄ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հետ, ուղղված է պաշտպանելու իրենց ազգային շահերը:
«Ի՞նչ համաձայնագիր է դա, երբ մեզ ընդունում են, միաժամանակ «երես թեքում»: Օրինակ, ես կարծում եմ, որ մենք չպետք է ենթարկվենք, մենք էլ պետք է մեր սեփական շահերը պաշտպանենք»,- ասել է Յանուկովիչը ուկրաինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:
ՈՒկրաինայի նախագահը նշել է, որ սույն համաձայնագրով ՈՒկրաինան այսօր ցանկանում է հասնել լավագույն պայմանների, «քանի որ դա, առաջին հերթին, կախված է մեր տնտեսական շահերից»,- ընդգծել է նա:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ